ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Աջակցություն կստանան նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները․ նախագիծն այսօր հաստատվել է կառավարության նիստում, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Սոցիալական աջակցության շրջանակում յուրաքանչյուր զինծառայող կստանա ամսական 200 հազար դրամ, որը կգումարվի Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից վճարվող 100 հազար դրամին։
Այսպիսով, մինչ հիմնադրամի շահառու դառնալը և օրենքով սահմանված աջակցությունը ստանալը, զինծառայողը կստանա 300 հազար դրամ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։
--00—ԼՄ