ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News
Ռուսաստանը երբեք ԼՂ խնդրի կարգավորումը չի տեսել Ադրբեջանի կողմից յոթ շրջանների վերադարձի ձևով` մոռանալով ԼՂ-ի կարգավիճակի մասին: Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածի վերաբերյալ մեկնաբանությունում։
«Պնդել, որ ՌԴ-ն առաջարկում էր հանձնել յոթ շրջանները հենց այնպես՝ մոռանալով կարգավիճակի մասին, չի համապատասխանում իրականությանը», - հայտարարել է դիվանագետը։
--00—ՄՀ