ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները, հայտնում է ՌԴ-ի արտաքին գերատեսչությունը:
Ըստ աղբյուրի՝ այս պահին ռուս զինծառայողները Մատաղիսի ծայրամասում, ինչպես նաև Մարտակերտ-Մատաղիս ավտոճանապարհի երկայնքով պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում, վնասազերծվել է 15 պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2104 հա տարածք, 650 կմ ճանապարհ, 1806 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթունավտանգ առարկա։
--00—ԼՄ