ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:
Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է դեսպան Ֆուկուշիմային մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ:
Զրուցակիցները կարևորել են Երևանի և Ճապոնիայի քաղաքների միջև տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի ստեղծումն ու զարգացումը:
--00--ԱՀ