ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Կորեիայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի սահմանային ծառայության մամլո ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ճապոնացի սահմանապահները ձկնորսական նավերի անձնակազմներին զգուշացրել են հնարավոր վտանգի մասին, որպեսզի նրանք չմոտենան հրթիռի մնացորդներին, եթե հանդիպեն դրանց բաց ծովում։
--00—ԼՄ