ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Բելառուսը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետամուտ լինել վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածություններին, այդ մասին նշված է Բելառուսի ԱԳՆ հայտարարությունում։
«Ելնում ենք նրանից, որ ցանկացած հակամարտություն կարող է և պետք է լուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- նշված է հայտարարությունում։
--00—ԻԴ