ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը թվիթերի իր էջում անդրադարձել է Հայաստան-Արցախ կապող միակ ճանապարհի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին։
«Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար հավասարազոր է մահվան: Սա տանում է իսկական հումանիտար աղետի»,-գրել է նա։
--00—ՅՄ