ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամները միացել են «Հայաքվե» նախաձեռնությանը․
«Մենք կարևորում ենք ի նպաստ Արցախի ինքնության ցանկացած նախաձեռնություն, գտնում, որ յուրաքանչյուր հայ, ով կողմ է մեր պետականությանը, ազգային արժեքների պահպանմանը, պարտավոր է անտարբեր չգտնվել սույն նախաձեռնության նկատմամբ, ուստի կոչ ենք անում միության անդամներին և արժանապատիվ մեր մյուս հայրենակիցներին ակտիվորեն մանակցել ստորագրահավաքին»,- ասվում է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ