Ո՞ւր անհայտացան քաղաքական աշխուժակները․ վիճակը հիմա շատ ավելի ծանր է․ ԱԺ նախկին պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

սս

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ու՞ր անհայտացան քաղաքական աշխուժակերը.

Անցած տարվա մասսայական ցույցերից(Դիմադրության շարժում) 1 տարուց ավել է անցել:

Ցավոք(մեղմ ասած) դրանք չբերեցին գործող պատուհաս իշխանության հեռացմանը: Կարծում եմ, ի թիվս այլ պատճառների, պակասեց վճռականությունը...

Բայց այլ երևույթի վրա եմ ուզում բերել հանրության ուշադրությունը:

Հավանաբար կհիշեք, թե ինչքան հայտնի և նորահայտ դեմքեր էին մեդիա-հրապարակ նետվել՝ պախարակելու այդ ցույցերը:

Նրանցից ոմանք հանդես էին գալիս որպես «իրական-արմատական ընդդիմություն» և խոստանում էին, որ եթե «նախկինները գնան հրապարակից», իրենք շատ արագ կհեռացնեն դավաճանների խմբակին իշխանությունից (իհարկե,երբեք չօգտագործելով «դավաճան» բնորոշումը...):

Հիմա «նախկինները» շատ պասիվ են, գրեթե չկան:

Իսկ ընթացիկ միակ լուրջ գործընթացը/ նախաձեռնությունը «Հայաքվե»-ն է:

Ո՞ւր են նրանք, ովքեր որպես խանգարող հանգամանք նշում էին անցած տարվա ցույցերը/կազմակերպիչներին...

Կոնկրետ ապացույց, որ դրանք բոլորը քպ կոչվող հակահայկական խմբակի արբանյակներ են և գրպանային «քաղաքական ուժեր»: Օգտագործվում են ըստ անհրաժեշտության:

Ընդ որում, վիճակն հիմա շատ ավելի ծանր է,քան անցած տարի՝ 2022թ սեպտեմբերյան պատերազմ՝ հարյուրավոր զոհերով, նոր տարածքների զիջում, Արցախի շրջափակում,սով... հայ-ադրբեջանական բանակցություններում կապիտուլյացիա:

--00—ՍՊ