ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Զուտ իրավական տեսանկյունից հարկ եմ համարում արձանագրել, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից այսօր հրապարակված հրամանագիրը՝ 2024թ․ հունվարի 1-ից Լեռնայն Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյության դադարեցման մասին, չի բխում Արցախի Հանրապետության սահմանադրության 93-րդ հոդվածից, որին և հղում է կատարվել նշված հրամանագրում։ Այս մասին գրում է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։
«Ավելի՛ն, Արցախի Հանրապետության նախագահը նման հրամանագիր ստորագրելու իրավասություն չուներ, և նրա կողմից ստորագրված վերը նշված հրամանագիրը հակասում է ԼՂՀ սահմանադրությանը։
Ադրբեջանի կողմից արցախահայությանը էթնիկ զտման ենթարկելու իրողությունը հիմնավորելու տեսանկյունից, և առհասարակ՝ հետագայում որևէ կերպ Արցախի ճակատագրի կամ նրա տարածքի սուբյեկտայնության հարցի հստակեցման համատեքստում այս իրողությունը պետք է նկատի ունենալ․․․»։
--00—ՅՄ