ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի պետական «TRT Haber» հեռուստաալիքի նկարահանող խումբը փորձել է ուղիղ եթերում լուսաբանել, թե ինչպես է իսրայելական ոստիկանությունը արգելում Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իրականացնել հերթական ուրբաթօրյա աղոթքը:
Սակայն Իսրայելի ոստիկանական ուժերը, ապամոնտաժելով ուղիղ հեռարձակման համար նախատեսված նկարահանման սարքերը, թույլ չեն տվել թուրքական նկարահանող խմբին լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները:
Թուրքական մամուլում հիշյալ գործողությունը որակվել է որպես իսրայելական ուժայինների կողմից հերթական միջամտություն լրագրողական աշխատանքին:
Աղբյուրը՝ Ermenihaber.am
--00—ՅՄ