Մագդեբուրգում ահաբեկչությունից հետո բողոքի ցույց է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

676728aba7318676728aba73191734813867676728aba7316676728aba7317

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո սկսվել է ծայրահեղ աջ ակտիվիստների բողոքի ակցիան։ Այս մասին գրում է Berliner Zeitung-ը։

«Ցույցի մի քանի հարյուր մասնակիցներ հավաքվել էին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում։ Նրանցից շատերը դիմակներով էին»,- ասվում է նյութում։

Նշվում է, որ ցուցարարները պաստառներ են պահել ծայրահեղ աջակողմյան կարգախոսներով և կոչ են անում զանգվածաբար արտաքսել միգրանտներին։

--00—ՅՄ