ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ ողջ իշխանական, պետական ռեսուրսը կենտրոնացվել է Գյումրիում, որովհետեւ իշխանությունը հասկանում է, որ Գյումրիում պարտությունն իրենց հեռանալու ազդակն է լինելու, սակայն, ըստ բոլոր հարցումների, ՔՊ-ի վիճակը լուրջ է, եւ անգամ վարչական ռեսուրսով Գյումրիում տարբեր կենցաղային խնդիրների լուծումը, փողոցների բարեկարգումը եւ այլն, չեն բարձրացրել իշխանության վարկանիշը։
Օրումեջ սոցհարցումներ անցկացնող իշխանությունը հուսահատ քայլեր է անում` անգամ գողական շրջանակներին են ներգրավել Սարիկ Մինասյանի հաղթանակի համար: Գյումրեցիները վստահ են, որ Սարիկը «հաղթելու ձեւ չունի», եւ կարծում են, որ կրիմինալի մասնակցությունը նաեւ նրա համար է, որ «վերջին վարյանտ»` ինչ-որ բեմադրությամբ չեղարկեն ընտրությունները։
Ի դեպ, Գյումրիում ընտրություններն էլ խորհրդանշական օր են կայանալու` 2018 թվականի մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրուց սկսեց քայլարշավը եւ եկավ իշխանության, չի բացառվում, որ հիմա էլ Գյումրիով սկսվի իշխանափոխությունը։ Կստացվի, որ «հեղափոխությունը» ծնվեց ու մեռավ ճիշտ նույն օրը եւ նույն վայրում։
--00—ՍՊ