Դատավորը հաղթել է նախարարությանը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Դ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արմավիրի մարզում երկար տարիներ դատավոր աշխատած Վահե Խալաթյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2020-ին: Նրա առողջական վիճակը վատացել էր, դիմել էր դատարանի նախագահին, նա էլ՝ ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն՝ առողջապահության նախարարություն, որ հանձնաժողով ձեւավորեն եւ եզրակացություն տան` դատավորի առողջական վիճակի վերաբերյալ:

 Սակայն հանձնաժողովը եզրակացություն տվել է մեկ տարի անց, մինչ այդ ԲԴԽ-ն շտապ կարգով դադարեցրել է նրա լիազորությունները` «էական կարգապահական խախտումների» հիմքով: Խալաթյանը դիմել է դատարան` ընդդեմ առողջապահության նախարարության, եւ հաղթել։ Նախարարն այդ ժամանակ եղել է Արսեն Թորոսյանը:

 

 

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 
 

--00—ՍՊ