ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 19 անօդաչու։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 19 անօդաչու թռչող սարք, 12–ը` Օրյոլի մարզի տարածքում, երեքը` Կուրսկի մարզի երկնքում, երեքը` Բելգորոդի վրա և մեկ անօդաչու` Ղրիմի Հանրապետության տարածքի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
--00--ԱՀ