ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
44-օրյա պատերազմում 22 անհետ կորածների ընտանիքներ ևս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը։ Համապատասխան որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Հիշեցնենք, որ աջակցության տրամադրումը պետք է դադարեցվեր 2025 թվականի հունվարի 1-ից, սակայն այս ամսվա համար ևս կհատկացվի աջակցությունը, որի նպատակով կտրամադրվի 6,6 մլն դրամ:
--00—ՅՄ