ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
«ՀայաՔվե» նախաձեռնությունը գրել է.
«Այսօր Վարդանանց տոնն է։
Վարդանանց սուրբ նահատակների հիշատակը մեզ համար առիթ պետք է լինի՝ մեր առաքելության մասին ավելի շատ մտորելու, մեր կյանքն ու գործունեությունն անձնականից, ընտանեկանից ու ընկերականից անդին իմաստավորելու համար։
Հայ ժողովրդին այսօր հետևողականորեն վախ, անկարողություն և կենցաղամտություն են ներշնչում։ Բայց մենք հաստատակամ ենք մեր ազգային ինքնությունը պահպանելու, մեր քաղաքակրթող առաքելությունը շարունակելու և մեր հավաքական նպատակները հետապնդելու գործում»։
--00—ՅՄ