ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Քրեական հեղինակություն Քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող մեկ այլ քրեական հեղինակության՝ «Չաղ Ռուստամի»՝ դատարանի դահլիճից ազատ արձակումը քաղաքական որոշումով չի պայմանավորված, հնարավոր է, որ դատախազությունը բողոքարկի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Մամուլում երեկ տեղեկություն տարածվեց, որ սպանության մեջ կասկածվող «Չաղ Ռուստամը» ազատ է արձակվել։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա ազատ արձակումը պայմանավորված է առաջիկայում Գյումրիում սպասվող ընտրությունների հետ, քանի որ վերջինս ծնունդով Շիրակի մարզից՝ Մարալիկ համայնքից է։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ