ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը չի մասնակցի մարտի 9-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC 313 մրցաշարին, որի ընթացքում կարող էր մենամարտել ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ:
«Ես չեմ հրաժարվել. ընդունեել եմ մենամարտի առաջարկն անմիջապես, բայց խնդրել եմ այն անցկացնել միջանկյալ քաշում (72,5 կգ), քանի որ մինչև կշռումը մնում է 11 օր։ UFC-ն մերժեց այդ տարբերակը»,- իր սոցցանցերում գրել է Արման Ծառուկյանը։
--00--ԱՀ