ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
2024 թվականին ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը եղել է Սյունիքի մարզում՝ 329․618 դրամ, սրա հիմնական պատճառն այն է, որ բնակչության զգալի մասն աշխատում է հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։
Երկրորդ տեղում Երևանն է՝ 328․911 դրամ։ Մյուս մարզերում միջին ամսական աշխատավարձը ցածր է հանրապետության մակարդակով գրանցված ամսական միջին աշխատավարձից՝ 287․172 դրամից։ Ամենացածրը Գեղարքունիքի մարզում է՝ 144․908 դրամ։
2024թ․ ապրիլի տվյալներով՝ աշխատողների 69․5%-ը Երևանում է, երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 5․5%: Ամենաքիչը Վայոց Ձորի մարզում՝ 1%: Սյունիքում աշխատանք ունենք 3․3%-ը, ինչը մարզերի համաեմատ միջին ցուցանիշ է համարվում։
Վիճակագրությունը փաստում է, որ 2024թ․ նոյեմբերին 13 ոլորտում և ընդհանուր աշխատողների 79․1%-ի ամսվա միջին աշխատավարձը եղել է 291 հազար դրամից պակաս։ Միայն 6 ոլորտում է, որ ամսական միջին աշխատավարձը ավել է 291 հազարից։ Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աշխատավարձը, համեմատ մյուսների, բարձր է։
2024թ․ դեկտեմբերին՝ 821 հազար դրամ։ Բայց սա դժվար է հիմնական աշխատավարձ համարել, քանի որ 2021-2024թ․ հունիս և դեկտեմբեր ամիսներին աշխատավարձերը ավելի բարձր են, քան մյուս ամիսներին, 2020-ին ևս առկա է այս պատկերը, բայց ավելի քիչ տարբերությամբ։ 2024-ի մյուս ամիսներին տատանումները փոքր են եղել և միջինում աշխատավարձը կազմել է 494 հազար դրամ։
Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
--00--ՀԱ