Ես անտարբեր չեմ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ․ վաղը ԱԳՆ-ին պահանջ կներկայացնենք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Capture

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Ես հայ եմ և ես անտարբեր չեմ Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։

Վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին, ես լինելու եմ ԱԳՆ դիմաց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։

Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին։

Մենք ցույց ենք տալու աշխարհին, որ մենք հաշտ չենք, որ հայ ազգը պատասխանատու է իր հայրենակիցների համար։

Հ․Գ․ Սա պայքարի ընդամենը մի ձև է, կազմակերպեք այլ հավաքներ, մասնակցեք այլ հավաքների, արեք այն, ինչ կարող եք, միայն թե մի եղեք անտարբեր»։

--00—ՅՄ