ՌԴ-ն Գյումրիում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ibtitov-770x_

ՌԴ ԱԳՆ որոշմամբ, Իգոր Տիտովը նշանակվել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս:

Նա ծնվել է 1961 թվականին: 1985 թվականին ավարտել է Մոսկվայի պետական ​​համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը:

Խոսում է ճապոներեն, անգլերեն և ֆրանսերեն:

2024 – 2025 թթ. Տիտովը եղել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խմբի ղեկավար:

--00—ՅՄ