ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները էլեկտրոնային ծառայությունների պորտալում պետք է լրացնեն դիմում իրենց և իրենց այցի նպատակի մասին մուտքից ոչ պակաս, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ պակաս, քան 4 ժամ։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Նշված պահանջն ուժի մեջ է մտնում հուլիսի 30-ից։
--00—ՅՄ