Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

,

Փետրվարի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

--00—ԱՀ