Իրենց նահատակությամբ Վարդանանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ԳԳ

Այսօր Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեիցին նշում է Ս.Վարդանանց տոնը, որը նաև օրն է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության։

Արցախի թեմի անդրադարձը․

«Իրենց նահատակությամբ Վարդանանք հաստատեցին Հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Վարդանանց սխրանքը լավագույնս բնութագրում է Եղիշեն. «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահությիւն է:»

Այսօր Արցախյան պայքարն է մեր Ավարայրը՝ պատերազմ հանուն մեր ինքնության, հավատքի և հոգևոր-ազգային արժեքների։

Շնորհավորում ենք ամենքիս մեր հոգևոր ինքնությունն ընդծող այս կարևոր տոնի առիթով, և աղոթում, որ Ամենակարողն Աստված ծաղկյալ պահի Հայոց Հայրապետի հովվական գավազանը և պարգևի կյանքի արևշատ տարիներ` ի սպաս ազգային և եկեղեցական կյանքի զորացման»։


 

--00—ՍՊ