ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին։ ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՄՆ նոր վարչակազմի հետ առաջին շփումները որոշակի հույս են ներշնչում․
«ԱՄՆ-ի ներկայիս գործընկերները ցուցաբերում են գործնական մոտեցում և իրերի իրատեսական ընկալում՝ հեռանալով կարծրատիպերից»,- նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ արևմտյան էլիտաները հակված են պահպանել անկայունությունն աշխարհում և կփորձեն խափանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՍՊ