ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրագործմանը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։
--00—ՍՊ