ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Քրդական բանվորական կուսակցության (ավելի հայտնի PKK) հիմնադիր Աբդուլահ Օջալանը, որը 1999 թ.-ից ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, այսօր կոչ է արել իր զինակիցներին զենքերը վայր դնել:
Տեսնենք, արդյոք կհետևեն քուրդ զինյալները այս կոչին (նախկինում ևս նման կոչեր եղել են, սակայն ավարտվել են ոչնչով): Հայտնում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․
«Սա Սիրիայում Ասադի իշխանության տապալման ևս մեկ արձագանքն է»,- նշել է նա։
--00—ՍՊ