Փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

դ

Բյուրականի աստղադիտարանը հայտարարում է․

«Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը

«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։
 
2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը»։
Մարսը, Վեներան և Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն դրանց առավել մանրամասն ուսումնասիրելու համար անհարժեշտ կլինեն դիտողական սարքեր։
 
 «Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։
 
Յոթ մոլորակների հավասարեցումը, ըստաստղագետների շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի կունենա 2040 թվականին։
 
Նշենք նաև, որ «մոլորակների շքերթ»-ը երեկոյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2025թ. փետրվարի 28֊ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում:
«Շքերթը» տեսնելի կլինի փետրվարի 28֊ին նախորոդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։
 
Գիշերային աստղադիտումներ ամրագրելու համար կարող եք զանգահարել 091 195 903 հեռախոսահամարին»:

 


 

--00—ՍՊ