ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը «որոշ ցուցմունքներ են տվել»։
Բաքվում ապօրինի պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս գերիների հաջորդ «դատական» նիստը նշանակված է մարտի 3-ին։
--00—ՍՊ