ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Համացանցում տարածված լուրերի համաձայն, ԱՄՆ-ում ձերբակալվել է Վարդան Ղուկասյանը (Դոգ)։ Ըստ լուրերի, ձերբակալումն իրականացվել է Հայաստանի իրավապահների պահանջով, որպեսզի նրան կարողանան բերել Հայաստան։
24News-ը ՆԳՆ-ից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նման պահանջով դիմել են ԱՄՆ-ին, թե ոչ: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս պահին որևէ բան չեն մեկնաբանում:
Մերի Մանուկյան