ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողմից հիմնադրված «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միանալ ԱԳԲՆ-ի դիմաց կազմակերպվող ակցիային․
«Վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԱԳՆ-ի դիմաց։
Պահանջելու ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից իրականացնելու գործուն քայլեր Բաքվի բանտերում պահվող մեր քաղաքացիներին Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»։
--00—ՍՊ