ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
88 տարեկան հասակում մահացել է շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին։
«Մեծ անհատականություն հեռացավ կյանքից, նրանից սովորել ու սովորում են շախմատիստների սերունդները։ Մեծ կորուստ՝ մեր երկրի համար: Ցավակցություն եմ հայտնում հարազատներին և ընկերներին: Հավերժ հիշատակ», - ասել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը:
Սպասկին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 1969 թվականին։ Մոսկվայում կայացած խաղում նա 12,5:10,5 հաշվով հաղթել է գրոսմայստեր, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին: 1972 թվականին Սպասկին չկարողացավ պաշտպանել կոչումը՝ Ռեյկյավիկում զիջելով ամերիկացի Ռոբերտ Ֆիշերին (8,5:12,5):
--00—ՍՊ