Անգամ չեք կարող պատկերացնել, թե որքան լավն էր Միկին այդ տարի. Հյումելս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

S

«Ռոմայի» գերմանացի պաշտպան Մատս Հյումելսը գրառում է կատարել իր նախկին թիմակցի՝ Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ։ 

Հյումելսը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի»՝ Մխիթարյանին նվիրված հրապարակմամբ, այն մակագրելով հետևյալ խոսքերով:

«Դուք անգամ չեք կարող պատկերացնել, թե որքան լավն էր Միկին այդ տարի»։ Ի պատասխան՝ Մխիթարյանը գրել է. «Շնորհակալ եմ լավ հիշողությունների համար, կարոտում եմ այդ օրերը»։

 

 

--00—ՍՊ