Հայ պատանդների ազատ արձակման միակ պատասխանատուն ՔՊ ղեկավարն է․ Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ԱԱ
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանըգրում է․

«Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման ու նրանց տառապանքների, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն, ինչ ուզում եք, արեք, մեկ մարդ է ՔՊ ղեկավարը, որ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը: Գլխավոր հասցեատերը նա է:
 
Այսօր ողջ օրվա ընթացքում որոշ ՔՊ-ականներ անամոթաբար մեղադրում էին ադրբեջանական բանտում գտնվող հայ պատանդներին ու գերիներին գերեվարվելու, իսկ զինվորներին` չկռվելու համար այդ կերպ փորձելով պաշտպանել ՔՊ ղեկավարին և արդարացնելով իրենք իրենց:
 
Սկզբունքային կարևորություն ունի այն հարցը, որ սա չի կարելի դարձել անհատների կամ քաղաքական հակառակորդների ազատ արձակման խնդիր:
 
Այս հարցը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից և դիտվի Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի համատեքստում: Ադրբեջանն այս արհեստական դատավարություններով, խոշտանգումով կորզված ցուցմունքներով, հնարած պատմություններով իր համար հիմքեր է ապահովում Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի և ճնշումների համար:
 
Ադրբեջանը ներկայում ստեղծում է կեղծ հիմքեր` Հայաստանին գոյություն չունեցող հանցանքների մեջ մեղադրելու համար: Հետևաբար, հարցը նախևառաջ պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և պայքար տանել` հիմքում դա դնելով»։

 
 

--00—ՍՊ