ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Հակակոռուպցիոն դատարանը հենց այս պահին ՄԵՐԺԵՑ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը: Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը․
«Դատարանում դաշինքի անդամին պաշտպանում էր «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը։ Սուրենն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Սա առաջին հաղթանակն է»,- նշել է փաստաբանը։
--00—ՍՊ