Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետը Ավագ Երկուշաբթի կհյուրընկալվի արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ս
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի թեմի երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ,
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և մասնակցությամբ՝ Ավագ Երկուշաբթի օրը հյուրընկալելու ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։ Հայտնում են Արցախի թեմի մամուլի ծառայությունից։
 
«Միջոցառումը կազմակերպվել է «Ամենօրյա սուրբգրային ընթերցում» տելեգրամյան հարթակի անդամների կողմից։
Թեմա՝ Ավագ շաբաթ, Ավետարանների շուրջ քննարկում
Օր՝ երկուշաբթի, ապրիլի 14
Ժամ՝ 19:00
Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 59գ
Մեզ կարող եք միանալ անցնելով հետևյալ հղումով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

 
--00--ՍՊ