ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, փոխանցում է РиаНовости-ն:
Նախարարը նշել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է,և նա պետք է ինքնամեկուսացվի.
«Բարեբախտաբար, ախտանշանները չնչին են, ես աշխատում եմ տանից և ինքնամեկուսավել եմ: Շատ կարևոր է, որպեսզի մենք ԱՀԿ-ի ցուցումներին հետևենք և կյանքեր փրկենք»
Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուսով վարակման մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: