ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News
ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյբուքյան էջում անդրադարձել է հակահամաճարակային միջոցառումներին և ժողովրդին կոչ արել, որպեսզի պահպանեն սահմանված կանոնները:
«Այն մեթոդը, որը ճարահատյալ կիրառում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չի արդարացնելու նախանշված նպատակը, բայց ստեղծում է իդեալական պլատֆորմ մարդկանց թիրախավորելու, ատելության ալիք գեներացնելու, մարդու բարոյականությանը և արժանապատվությանը հարված հասցնելու համար:
Դժգոհություն և բարկություն առաջացնող մեթոդները դրդում են մարդկանց ավելի շատ հակառակվել Կառավարությանը, և խորացնում հոգեբանական ճնշվածությունը:
Մի՛ արեք:
Միաժամանակ դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, որպեսզի մեծահոգաբար վերաբերվեն այդ անթույլատրելի մեթոդներին և դրանց հակառակվելու միջոցով չվտանգեն սեփական առողջությունը և պահպանեն կանոնները»:
--0--ԼՄ