ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News
Երթևեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երեւան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020 թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:
Այդ ճանապարհահատվածներն են՝
1. Իսակովի պողոտա
2. Թբիլիսյան խճուղի
3. Մոնթե Մելքոնյան փողոց
4. Աճառյան փողոց
5. Դավիթ-Բեկի փողոց
6. Մյասնիկյան պողոտա
7. Սարալանջի պողոտա
8. Աշտարակի խճուղի:
Այսպիով, նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ:
--00—ԼՄ