ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել սենատոր Մատեո Սալվինիին արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դիրքորոշման համար:
«Շնորհակալություն սենատոր Սալվինիին՝ հանուն արդարության և Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի իր ձայնը բարձրացնելու համար», - գրել է Մխիթարյանը։
--0--ԿԿ