ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Գեղամ Գևորգյանը որոշել է բողոքարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որով դադարեցվել էին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում իր լիազորությունները:
«Բողոքարկելու եմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Գեղամ Գևորգյանը, իսկ հարցին՝ ե՞րբ է պատրաստվում բողոքարկել այն, Գեղամ Գևորգյանը պատասխանել է՝ երբ ուզեմ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանի հայցադիմումը և անվավեր ճանաչել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 43 որոշումը, դադարեցրել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները:
--00—ԼՄ