ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի իր պաշտոնակցի՝ Օլեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մարիուպոլից բնակչության տարհանման և մարդասիրական օգնության հարցերը։
Ըստ թուրք նախարարի՝ որպեսզի չավելանան մարդկային կորուստները, անհրաժեշտ է հնարավորինս շուտ զինադադար կքնել և խաղաղ բնակիչների տարհանման համար բաց պահել մարդասիրական միջանցքները։
Աքարը ևս մեկ անգամ հայտնել է, որ Թուրքիան կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային։
--00—ՀԶ