Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

աին

Հունվարի 7-ին, ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:40-ին։

--00--ԱՀ