ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Բաքուն Իրանի համար դառնում է այն, ինչ Կիևը Մոսկվայի համար, պետք է գին վճարի Արցախյան պատերազմի համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։ Մելիքյանի համոզմամբ, պատերազմը շարունակվում է, միայն Հայաստանն ու Արցախն են մնացել նոյեմբերի 9-ի պատանդը, իսկ մնացյալ բոլոր երկրները չեն պահպանում դա։
Մելիքյանի կարծիքով, մենք ադրբեջանական ագրեսիայի հարցում դաշնակիցներ չունենք, կարող են Իրանի հետ շահերը միայն համընկնել, բայց, ընդհանուր առմամբ, հայկական կողմերը պետք է կարողանան հույսները իրենց վրա դնել։
Ըստ նրա` եթե Բաքուն հաջողություն ունենա ՀՀ-ում, ռուս-իրանական և ռուս-չինական հարաբերությունները կվիժեցվեն։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ