Դատապարտյալների շրջանում կազմակերպվել է սպորտային միջոցառում՝ ձգում պտտաձողի վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

քկծ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց առողջ ապրելակերպին և վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում շարունակվում են կազմակերպվել տարբեր ձևաչափերի միջոցառումներ։ Տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության մամուլի հաղորդագրությունից։ 

Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ դատապարտյալների շրջանում կազմակերպվել է սպորտային միջոցառում՝ ձգում պտտաձողի վրա, որին մասնակցել է 26 դատապարտյալ։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կազմակերպվել է շաշկու մրցաշար 16 դատապարտյալի մասնակցությամբ։ Առաջին 3 հորիզոնականներն զբաղեցրած դատապարտյալները հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով։

--00—ՍՊ