ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Այսօր՝ հունիսի 21-ին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է Լոռու մարզի բուժհաստատությունների մի շարք բուժաշխատողների:
Մարզպետը, ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ քչերին է տրված արհեստավարժ,հոգատար, իսկական բժիշկ կամ բուժաշխատող լինելու շնորհը: Երբ հիվանդը վերջինների կարիքն է ունենում, նրանք մոռացության են տալիս անձնական կյանքը և ցանկացած այլ գործ։
--00—ՍՊ