ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24news
Այսօր՝ հունիսի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղի է ունեցել գերատեսչության վերջին հանդիսավոր նիստը։
Նիստին մասնակցում էին ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամները։
Նիստի ընթացքում շնորհակալություն հայտնեցի ԱԻՆ աշխատակազմին ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար։ Հատուկ ընդգծել եմ համատեղ աշխատանքի և ձեռքբերումների արդյունքները՝ հույս հայնտնելով, որ ԱԻՆ փորձառու աշխատակիցները շատ մոտ ապագայում կկարողանան համալրել պետական այլ մարմինների շարքերը՝ գրանցելով նորանոր հաջողություններ։
Նիստի ավարտին իմ հրամանով մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին «Համագործակցություն հանուն փրկության», «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալներով, «Օգնություն, արիություն, փրկություն» հուշամեդալով, պատվոգրերով և հուշանվերներով։
--00—ՅՄ