ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, փոխանցում է armsport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ինտերն» ակնկալում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2025 թվականը։ 34-ամյա հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։
Մխիթարյանը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա Իտալիայի Ա Սերիայում անցկացրած 4 խաղում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Երեկ Ա Սերիայի 4-րդ տուրում կայացավ միլանյան դերբին․ «Ինտերն» ընդունել էր «Միլանին» և հաղթեց 5-1 հաշվով։ Մխիթարյանը դարձավ հանդիպման գլխավոր հերոսը՝ երկու անգամ գրավելով «Միլանի» դարպասն ու դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ։
--00—ՍՊ