ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ադրբեջանը վերսկսել է իր պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները 9 ամիս կանխամտածված շրջափակումից, սովից և մարդասիրական օգնության մերժումից հետո: Այս մասին գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր Հենրիխ Մխիթարյանը։
«Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհի գործընկերներին և լրատվամիջոցներին արձագանքել և աջակցել խաղաղության վերականգնմանը»,-գրել է նա:
--00—ՅՄ